13:34  ,  22 հուլիսի, 2012

Գուտին մերժել է «Ռիվեր Փլեյտի» առաջարկը

Ֆուտբոլի Իսպանիայի ազգային հավաքականի եւ Մադրիդի «Ռեալի» նախկին կիսապաշտպան Խոսե Մարիա Գուտին հրաժարվել է հանդես գալ Արգենտինայի բարձրագույն խմբի առաջնության ուղեգիր նվաճած Բուենոս Այրեսի «Ռիվեր Փլեյտում»:

«Չեմ պատրաստվում հանդես գալ «Ռիվեր Փլեյտում»: Անկեղծ ասած, ընդհանրապես չեմ ցանկանում խաղալ Արգենտինայում: Ամեն դեպքում շնորհակալ եմ ուշադրության համար»,- Twitter-ի իր էջում գրել է 35-ամյա կիսապաշտպանը:

Հիշեցնենք, որ վերջերս Գուտին հայտարարել էր ֆուտբոլային կարիերան ավարտելու մասին:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում