Իսպանիայի չեմպիոն Մադրիդի «Ռեալը» հուլիսի 21-ին մարզման ժամանակ ընկերական հանդիպում է անցկացրել Արքայական ակումբի երկրորդ թիմի՝ «Կաստիլիայի» հետ: Խաղն ավարտվել է «Կաստիլիայի» հաղթանակով՝ 5:1 հաշվով:
«Ռեալի» հեղինակության գնդակը խփել է իր լավագույն մարզավիճակից շատ հեռու գտնվող Գոնսալո Իգուաինը: «Կաստիլիայի» կազմում հիանալի է հանդես եկել Թուրքիայի ազգային հավաքականի կիսապաշտպան Նուրի Շահինը, ով նաեւ դարձել է գոլի հեղինակ, գրում է AS.com-ը:
Եվրո-2012-ում հանդես եկած ֆուտբոլիստները չեն մասնակցել հանդիպմանը: Ժոզե Մոուրինյոյի թիմի կազմում խաղացել են՝ Խեսուսը (դարպասապահ), Ֆաբինյոն, Վարանը, Նաչոն, Ռիոսը, Գրաներոն, Լասինա Դիարան, Կալյեխոնը, Կական, Դի Մարիան ու Իգուաինը:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում