«Ռեալը» 1:5 հաշվով պարտվել է «Ռեալ Բ»-ին

16:51   21 հուլիսի, 2012

Իսպանիայի չեմպիոն Մադրիդի «Ռեալը» հուլիսի 21-ին մարզման ժամանակ ընկերական հանդիպում է անցկացրել Արքայական ակումբի երկրորդ թիմի՝ «Կաստիլիայի» հետ: Խաղն ավարտվել է «Կաստիլիայի» հաղթանակով՝ 5:1 հաշվով:

«Ռեալի» հեղինակության գնդակը խփել է իր լավագույն մարզավիճակից շատ հեռու գտնվող Գոնսալո Իգուաինը: «Կաստիլիայի» կազմում հիանալի է հանդես եկել Թուրքիայի ազգային հավաքականի կիսապաշտպան Նուրի Շահինը, ով նաեւ դարձել է գոլի հեղինակ, գրում է AS.com-ը:

Եվրո-2012-ում հանդես եկած ֆուտբոլիստները չեն մասնակցել հանդիպմանը: Ժոզե Մոուրինյոյի թիմի կազմում խաղացել են՝ Խեսուսը (դարպասապահ), Ֆաբինյոն, Վարանը, Նաչոն, Ռիոսը, Գրաներոն, Լասինա Դիարան, Կալյեխոնը, Կական, Դի Մարիան ու Իգուաինը:



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։