Մադրիդի «Ռայո Վելեկանոյի» 26-ամյա կիսապաշտպան Միչուն կարիերան կշարունակի Անգլիայի Պրեմյեր լիգայում հանդես եկող ուելսյան «Սուոնսիում»:
Իսպանացի ֆուտբոլիստը երեք տարվա պայմանագիր է կնքել բրիտանական ակումբի հետ: Նրա տեղափոխության համար «Ռայո Վալեկանոն» ստացել է երկու միլիոն ֆունտ ստերլինգ, հաղորդում է «Սուոնսիի» պաշտոնական կայքը:
Միչելը 2011 թվականին իսպանական «Սելտայից» էր տեղափոխվել «Ռայո Վալեկանո»: Իսպանիայի ավարտված առաջնությունում մասնակցել է 37 հանդիպման եւ դարձել է 15 գոլի հեղինակ:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում