18:28  ,  4 մայիսի, 2024

«Իպսվիչ Թաունը» 22 տարում առաջին անգամ կխաղա Պրեմիեր լիգայում

«Իպսվիչ Թաունը» նվաճեց Անգլիայի Պրեմիեր լիգայի ուղեգիր։ Չեմպիոնշիփի առաջնության վերջին տուրում «Իպսվիչ Թաունը» 2:0 հաշվով հաղթեց «Հադերսֆիլդին» եւ 46 խաղում վաստակեց 96 միավոր՝ գրավելով երկրորդ տեղը, որը տալիս է Պրեմիեր լիգայի ուղեգիր։

Ավելի վաղ առաջին տեղն ու Պրեմիեր լիգայի ուղեգիրը ապահովել էր «Լեսթեր Սիթին», որը մեկ տարվա դադարից հետո կխաղա ուժեղագույնների լիգայում։

«Իպսվիչ Թաունը» նախորդ անգամ Պրեմիեր լիգայում հանդես էր եկել 2002-ին։

1878 թվականին հիմնադրված «Իպսվիչ Թաունը» մեկական անգամ նվաճել է Անգլիայի չեմպիոնի, գավաթակրի եւ ՈւԵՖԱ-ի գավաթակրի տիտղոսները։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում