«Նապոլին» բանավոր համաձայնության է հասել «Միլանի» իտալացի գլխավոր մարզիչ Ստեֆանո Պիոլիի հետ, հաղորդում է La Repubblica-ն։
Պիոլին երկու տարվա պայմանագիր կկնքի եւ նեապոլյան թիմը կգլխավորի ամռանը։
58-ամյա մասնագետը «Միլանը» գլխավորում է 2019թ․ հոկտեմբերից՝ տանելով 131 հաղթանակ, կրելով 51 պարտություն, 54 հանդիպում ավարտելով ոչ ոքի։
«Միլանը» 2022-ին նվաճել է Իտալիայի չեմպիոնի տիտղոսը։
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում