17:42  ,  19 հուլիսի, 2012

«Սերվետ» - «Գանձասար». կապանցիների հաղթանակը գնահատվում է 13 գործակցով

Կապանի «Գանձասարը» ֆուտբոլի Եվրոպայի լիգայի որակավորման երկրորդ փուլում մրցակցի խաղադաշտում ուժերը կչափի շվեյցարական «Սերվետի» հետ:

William Hill բուքմեյքերական ընկերության մասնագետները չեն կասկածում շվեյցարական ակումբի հաղթանակին:

«Սերվետի» հաղթանակն ունի 1.12 գործակից, իսկ կապանցիներինը՝ 13։ Ոչ ոքին գնահատվում է 6.5 գործակցով:

Հիշեցնենք, որ հանդիպումը կկայանա հուլիսի 19-ին Շվեյցարիայի Ժնեւ քաղաքում: Մեկնարկը Երեւանի ժամանակով 21:45-ին:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով