17:19  ,  19 հուլիսի, 2012

Ադրիանո Գալիանի. Աստղերն այլեւս չեն ցանկանում խաղալ Իտալիայում

Իտալական ֆուտբոլն այլեւս այն չէ եւ աստղերը չեն ցանկանում հանդես գալ A Սերիայում, հայտարարել է «Միլանի» փոխնախագահ Ադրիանո Գալիանին:

Հիշեցնենք, որ օրեր առաջ «Միլանից» ՊՍԺ տեղափոխվեցին Բրազիլիայի ազգային հավաքականի պաշտպան Տյագո Սիլվան ու շվեդ հարձակվող Զլատան Իբրահիմովիչը:

«Համաձայն եմ Իբրահիմովիչի գործակալ Մինո Ռայոլայի հետ: Ֆուտբոլային աստղերն այլեւս չեն ցանկանում խաղալ Իտալիայի առաջնությունում: A Սերիան այլեւս առաջվանը չէ: Հիմա «Միլանը» նոր հարձակվողի է փնտրում: Ասեմ, որ մենք չենք պատրաստվում ձեռք բերել «Ֆիորենտինայի» հարձակվող Ստեվան Յովետիչին»,- Գալիանիի խոսքը փոխանցում է Football Italia-ն:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով