16:37  ,  19 հուլիսի, 2012

Վան Պերսին կարող է 15 միլիոն եվրոյով տեղափոխվել «Միլան»

Ֆուտբոլի Հոլանդիայի ազգային հավաքականի հարձակվող Ռոբին վան Պերսին կարող է Լոնդոնի «Արսենալից» տեղափոխվել իտալական «Միլան», հայտնում է Corriere dello Sport-ը:

Աղբյուրի փոխանցմամբ՝ լոնդոնյան ակումբը 28-ամյա հոլանդացու տրանսֆերից ցանկանում է ստանալ ամենաքիչը 15 միլիոն եվրո: Հոլանդացի հարձակվողի գործակալներն իրենց պահանջներն արդեն ներկայացրել են «Միլանին»՝ հինգ տարվա պայմանագիր՝ տարեկան վեց միլիոն եվրո աշխատավարձով:

Հիշեցնենք, որ Եվրո-2012-ից հետո Վան Պերսին հայտարարել էր, որ չի պատրաստվում երկարաձգել պայմանագիրն «Արսենալի» հետ:

Նախորդ մրցաշրջանում Վան Պերսին Պրեմյեր լիգայում մասնակցել է 38 խաղի եւ խփած 30 գոլով ճանաչվել է առաջնության լավագույն ռմբարկու:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով