16:18  ,  19 հուլիսի, 2012

«Զենիթը» կփորձի ձեռք բերել Պացինիին

Ֆուտբոլի Ռուսաստանի չեմպիոն Սանկտ Պետերբուրգի «Զենիթը» ցանկանում է ձեռք բերել միլանյան «Ինտերի» իտալացի հարձակվող Ջամպաոլո Պացինիին, տեղեկացնում է La Gazzetta dello Sport-ը:

Ավելի վաղ «Ինտերի» ղեկավարները հայտարարել էին, որ պատրաստ են վաճառել Իտալիայի ազգային հավաքականի թեկնածուին: Պացինիին ցանկանում էր ձեռք բերել նաեւ Մոսկվայի «Լոկոմոտիվը», սակայն 27-ամյա հարձակվողը հրաժարվեց տեղափոխվել Ռուսաստան: Նրա ծառայություններով հետարքրքված է նաեւ Բրեմենի «Վերդերը»:

Պացինին 2011 թվականին իտալական «Սամպդորիայից» է տեղափոխվել «Ինտեր»: Նախկինում հանդես է եկել նաեւ «Ատալանտայում» եւ «Ֆիորենտինայում»: Իտալիայի ազգային հավաքականի կազմում անցկացրած 24 խաղերում խփել է չորս գոլ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով