15:01  ,  19 հուլիսի, 2012

«Տոտենհեմի» ավագն ավարտեց կարիերան

Լոնդոնի «Տոտենհեմի» ավագ Լեդլի Քինգը ծնկի քրոնիկ վնասվածքի հետեւանքով հայտարարել է կարիերան ավարտելու մասին, հաղորդում է Goal.com-ը:

«Լեդլին շատ բան է արել մեր թիմի համար: Նա իսկական ավագ էր եւ միշտ պատշաճ մակարդակով էր ներկայացնում մեր թիմը: Նա երկար տարիներ պայքարում էր վնասվածքների դեմ, իսկ դա խոսում է նրա ուժեղ բնավորության մասին: Քինգը կարողանում էր իրեն հիանալի դրսեւորել խաղադաշտում՝ կառավարելով թիմակիցների գործողությունները»,- «Տոտենհեմի» սեփականատեր Դանիել Լեւիի խոսքը փոխանցում  ակումբի պաշտոնական կայքը:

31-ամյա պաշտպանն ամբողջ կարիերայի ընթացքում հանդես է եկել «Տոտենհեմում», որի կազմում անցկացրել է 268 հանդիպում եւ դարձել է 10 գոլի հեղինակ: Անգլիայի ազգային հավաքականի կազմում Քինգը մասնակցել է 21 խաղի, խփել է երկու գնդակ:  

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում