12:39  ,  19 հուլիսի, 2012

«Լիոնի» պաշտպանը հետաքրքրել է «Միլանին»

Ֆրանսիական «Լիոնի» պաշտպան Ալի Սիսոկոն հայտնվել է իտալական «Միլանի» հետաքրքրության ոլորտում:

TalkSPORT-ի փոխանցմամբ՝ միլանյան ակումբը ֆրանսիացի պաշտպանին կփորձի ձեռք բերել առաջիկա օրերին: 24-ամյա Սիսոկոյի տրանսֆերային արժեքը գնահատվում է 11 միլիոն եվրո: Նրա պայմանագիրը «Լիոնի» հետ ավարտվում է 2014 թվականի ամռանը:

Հիշեցնենք, որ «Միլանը» Սիսոկոյին ցանկանում էր ձեռք բերել նաեւ 2009 թվականին, երբ ֆրանսիացին հանդես էր գալիս պորտուգալական «Պորտուում»: Պաշտպանի ծառայություններով հետաքրքրված են նաեւ անգլիական «Նյուքասլն» ու իտալական «Նապոլին»:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով