11:40  ,  19 հուլիսի, 2012

Աֆելայը կարող է տեղափոխվել «Լիվերպուլ»

Անգլիայի 18-ակի չեմպիոն «Լիվերպուլը» ցանկանում է ձեռք բերել Հոլանդիայի ազգային հավաքականի եւ կատալոնական «Բարսելոնայի» կիսապաշտպան Իբրահիմ Աֆելային: Առաջիկայում անգլիական ակումբը պաշտոնական առաջարկ կանի «Բարսելոնային», հաղորդում է El Mundo Deportivo-ն:

26-ամյա հոլանդացին 2011-ի ձմռանն է տեղափոխվել «Բարսելոնա», սակայն այդպես էլ չի կարողանում ամրապնդվել թիմի մեկնարկային կազմում: Աֆելայի տրանսֆերային արժեքը գնահատվում է 10 միլիոն եվրո, նրա պայմանագիրը «Բարսելոնայի» հետ նախատեսված է մինչեւ 2015 թվականի հուլիսը:

Հոլանդացու ծառայություններով հետաքրքված են նաեւ Լոնդոնի «Արսենալն» ու «Տոտենհեմը»: Նախորդ մրցաշրջանում Աֆելայն ընդամենը երեք հանդիպում է անցկացրել «Բարսելոնայի» կազմում:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով