10:45  ,  19 հուլիսի, 2012

Իբրահիմովիչ. Եկել եմ ՊՍԺ տիտղոսներ նվաճելու համար

ՊՍԺ տեղափոխվելը կարեւոր քայլ էր իմ կարիերայում, հայտարարել է Շվեդիայի ազգային հավաքականի հարձակվող Զլատան Իբրահիմովիչը, ով հուլիսի 18-ին երեք տարվա պայմանագիր է կնքել Ֆրանսիայի փոխչեմպիոնի հետ:

«ՊՍԺ տեղափոխվելը կարեւոր քայլ էր իմ կարիերայում: Իրականացավ իմ հերթական երազանքը: Ես կխաղամ մի թիմում, որը միշտ առաջընթաց է ապրում: Ցանկանում եմ դառնալ ՊՍԺ-ի մի մասնիկը եւ հավատում եմ, որ կյանքիս լավագույն տարիները դեռ առջեւում են: 

ՊՍԺ-ն շատ հետաքրքիր նախագիծ է: Երբ ֆրանսիական ակումբի ղեկավարները կապ հաստատեցին գործակալիս հետ, ես առանց երկմտելու համաձայնվեցի: Տեղափոխվել եմ այստեղ տիտղոսներ նվաճելու համար: Ես շատ քիչ բան գիտեմ Ֆրանսիայի առաջնության մասին: Միայն գիտեմ, որ ՊՍԺ-ն միշտ խաղում է հաղթանակի համար»,- Իբրահիմովիչի խոսքը փոխանցում է Goal.com-ը:

Հիշեցնենք, որ ֆրանսիական ակումբում 30-ամյա հարձակվողի տարեկան աշխատավարձը կկազմի 14 միլիոն եվրո: Նրա տեղափոխության համար իտալական «Միլանը» ստացել է 23 միլիոն եվրո:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով