10:13  ,  19 հուլիսի, 2012

Իգուաինը մերժել է «Յուվենտուսին»

Մադրիդի «Ռեալի» արգենտինացի հարձակվող Գոնսալո Իգուաինը հրաժարվել է տեղափոխվել Թուրինի «Յուվենտուս»:

Իտալիայի նորընծա չեմպիոնն Արգենտինայի ազգային հավաքականի հարձակվողին առաջարկել է տարեկան 7 միլիոն եվրո աշխատավարձ, ինչը երկու անգամ ավելի է նրա ներկայիս աշխատավարձից:

«Ես նման որոշում կայացրի մարզիչի հետ զրույցից հետո: Մենք մի ընտանիք ենք «Ռեալում», որը միշտ աջակցում է իր ֆուտբոլիստներին: Հաջորդ մրցաշրջանում կփորձեմ ցուցադրել լավագույն որակներս եւ իրականացնել բոլոր այն երազանքները, որոնք մինչեւ օրս չեն իրականացել»,- Իգուաինի խոսքը փոխանցում է Marca-ն:

Իտալական լրատվամիջոցների համաձայն՝ արգենտինացի հարձակվողին ձեռք բերելու համար «Յուվենտուսը» պատրաստ է վճարել 45 միլիոն եվրո:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով