14:07  ,  18 հուլիսի, 2012

Նուրի Շահինը կտեղափոխվի «Ինտեր»

Մադրիդի «Ռեալի» թուրք կիսապաշտպան Նուրի Շահինը մոտ է իտալական «Ինտեր» տեղափոխվելուն:

Marca-ի փոխանցմամբ՝ Արքայական ակումբում այլեւս հույսեր չեն կապում Թուրքիայի ազգային հավաքականի խաղացողի հետ:

Հուլիսի 18-ին իտալական ակումբի ներկայացուցիչները կժամանեն Մադրիդի եւ «Ռեալի» ղեկավարության հետ կքննարկեն 23-ամյա կիսապաշտպանի տեղափոխության հարցը:

Շահինը 2011 թվականին 12 միլիոն եվրոյով Դորտմունդի «Բորուսիայից» է տեղափոխվել «Ռեալ»: Իսպանիայի առաջնությունում մասնակցել է ընդամենը չորս խաղի: 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով