12:15  ,  18 հուլիսի, 2012

Վան դեր Վարտ. Ոչ մի տեղ չեմ հեռանում

Լոնդոնի «Տոտենհեմի» նորանշանակ գլխավոր մարզիչ Անդրե Վիլաշ Բոաշը Հոլանդիայի ազգային հավաքականի կիսապաշտպան Ռաֆայել վան դեր Վարտին համոզել է մնալ անգլիական ակումբում:

«Իմ տունն այստեղ է: Ես ցանկանում եմ տիտղոսներ նվաճել «Տոտենհեմի» հետ: Բազմիցս նշվել է, որ պատրաստվում եմ այլ ակումբ տեղափոխվել: Ես ոչ մի տեղ չեմ հեռանա եւ պատրաստ եմ պայքարել թիմի հիմնական կազմում տեղ ունենալու համար: Ակումբի նոր մարզիչը մեծ հույսեր է կապում ինձ հետ եւ դա շատ կարեւոր է: Մենք մարտունակ կոլեկտիվ ունենք, իսկ Վիլաշ Բոաշը հարձակողական ֆուտբոլ է նախընտրում: Հաջորդ մրցաշրջանում շատ դիտարժան խաղ կցուցադրենք»,- Վան դեր Վարտի խոսքը մեջբերում է The Sun-ը:

29-ամյա հոլանդացին 2010 թվականին Մադրիդի «Ռեալից» է տեղափոխվել «Տոտենհեմ»: Նախկինում հանդես է եկել նաեւ Ամստերդամի «Այաքսում» ու գերմանական «Համբուրգում»: «Տոտենհեմում» անցկացրած 70 խաղերում Վան դեր Վարդը խփել է 28 գոլ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով