11:55  ,  18 հուլիսի, 2012

Մոուրինյոն ցանկանում է իր թիմում տեսնել «Մանչեսթեր Սիթիի» պաշտպանին

Ֆուտբոլի Անգլիայի ազգային հավաքականի եւ «Մանչեսթեր Սիթիի» պաշտպան Միկա Ռիչարդսը հայտնվել է Մադրիդի «Ռեալի» հետաքրքրության ոլորտում:

TribalFootball-ը գրում է, որ Ռիչարդսի տրանսֆերով հետաքրքրված է Արքայական ակումբի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն, ով ցանկություն է հայտնել այս ամռանը պայմանագիր կնքել 24-ամյա անգլիացու հետ:

Նախորդ մրցաշրջանում Ռիչարդսը «Մանչեսթեր Սիթիի» կազմում անցկացրել է 37 հանդիպում, խփել է մեկ գոլ եւ դարձել է վեց գոլային փոխանցման հեղինակ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով