01:05  ,  18 հուլիսի, 2012

«Մանչեսթեր Սիթին» չհաղթեց երկրորդ դիվիզիոնի թիմին

Անգլիայի չեմպիոն «Մանչեսթեր Սիթին» ստուգողական խաղում չի կարողացել հաղթել Դրեզդենի «Դինամոյին»: Գերմանիայի երկրորդ դիվիզիոնի թիմի հետ հանդիպումն ավարտվել է 0:0 հաշվով:

Նկատենք, որ նախորդ ստուգողական խաղում «Մանչեսթեր Սիթին» 0:1 հաշվով պարտվեց Սաուդյան Արաբիայի «Ալ Հիլալին»:

Ստուգողական հանդիպում

«Մանչեսթեր Սիթի» (Անգլիա) - «Դինամո» (Գերմանիա)` 0:0

«Մանչեսթեր Սիթի» (մեկնարկային կազմ). Պանտիլիմոն, Սաբալետա, Կոլո Տուրե, Սավիչ, Կոմպանի, Բիտոն, Յայա Տուրե, Լոպես, Կոլարով, Տեւես, Ագուերո

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով