20:31  ,  17 հուլիսի, 2012

Ֆերգյուսոն. Գլխավոր նպատակն Անգլիայի չեմպիոնի տիտղոսն է

Նոր մրցաշրջանում «Մանչեսթեր Յունայթեդի» համար գլխավոր մրցաշարը կլինի Անգլիայի առաջնությունը, հայտարարել է թիմի գլխավոր մարզիչ Ալեքս Ֆերգյուսոնը։

«Նոր մրցաշրջանում մեր գլխավոր նպատակը կլինի չեմպիոնական տիտղոսը վերադարձնելը։ Նախորդ տարիներին «Մանչեսթեր Յունայթեդը» մշտապես եղել է չեմպիոնի հավակնորդների թվում։ 1998-ի չեմպիոնական մրցավազքում մենք պարտվեցինք «Արսենալին», բայց կարողացանք հավաքվել եւ արդեն հաջորդ տարի վերադարձրինք լավագույնի կոչումը, հաղթեցինք երկրի գավաթի խաղարկությունում եւ Չեմպիոնների լիգայում»,- Ֆերգյուսոնի խոսքը մեջբերում է «Մանչեսթեր Յունայթեդի» կայքը։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով