15:13  ,  17 հուլիսի, 2012

Hankook-ը՝ Եվրոպայի լիգայի հովանավոր

Անվադող արտադրող Hankook հարավկորեական ընկերությունը կդառնա ֆուտբոլի Եվրոպայի լիգայի հովանավորը։ Բացի այդ, ընկերությունը կհովանավորի 2013, 2014 եւ 2015թթ. ֆուտզալի ՈւԵՖԱ-ի գավաթի մրցաշարերը։

«Մենք ուրախ ենք դառնալ Եվրոպայի լիգայի հովանավորը։ Ֆուտբոլը հովանավորելը մեր մարկետինգի մի մասն է։ Մենք կշարունակենք համագործակցել եվրոպական ֆուտբոլի հետ։ Հպարտ ենք Եվրոպայի լիգայի պես կարեւոր մրցաշարին աջակցելու համար»,- Hankook Tyres Europe ընկերության փոխնախագահ ԱՆ Խի Սեի խոսքը փոխանցում ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքը։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով