13:24  ,  17 հուլիսի, 2012

Սամվել Մելքոնյան. Խզել եմ պայմանագիրը «Չեռնոմորեցի» հետ

Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի նախկին կիսապաշտպան Սամվել Մելքոնյանը խզել է պայմանագիրը Բուլղարիայի Բուրգաս քաղաքը ներկայացնող «Չեռնոմորեց» ակումբի հետ։ 28-ամյա ֆուտբոլիստը ստացել է ազատ գործակալի կարգավիճակ: Այս մասին Սամվել Մելքոնյանը հայտնեց NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում։

Մելքոնյանի խոսքով՝ նրա ծառայություններով հետաքրքրված են բուլղարական մի քանի ակումբներ եւ այդ ուղղությամբ աշխատում է կիսապաշտպանի գործակալը:

«Տարբեր ակումբներ առաջարկություններ են արել, սակայն դեռ չեմ կարող ասել, թե որտեղ կշարունակեմ կարիերաս: Ամեն ինչ հայտնի կդառնա մոտ ապագայում» - զրույցում հայտնեց Մելքոնյանը:

Հիշեցնենք, որ Սամվել Մելքոնյանը 2011 թվականին Երեւանի «Միկայից» էր տեղափոխվել «Չեռնոմորեց»։ Հայաստանի ազգային հավաքականի կազմում անցկացրել է 29 հանդիպում՝ դառնալով վեց գոլի հեղինակ։

Պատրաստեց Խաչիկ Չախոյանը

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում