12:27  ,  17 հուլիսի, 2012

«Ուլիս» - «Շերիֆ». բուքմեյքերների կարծիքը

Ֆուտբոլի Հայաստանի չեմպիոն Երեւանի «Ուլիսը» հուլիսի 17-ին Չեմպիոնների լիգայի որակավորման երկրորդ փուլի շրջանակում կհյուրընկալի Մոլդովայի 11-ակի չեմպիոն Տիրասպոլի «Շերիֆին»։

William Hill բուքմեյքերական ընկերության մասնագետներն ավելի իրական են համարում մոլդովական ակումբի հաղթանակը։

Սեւադա Արզումանյանի թիմի հաղթանակը գնահատվում է 3 գործակցով, իսկ «Շերիֆինը»՝ 2.3։ Ոչ ոքին ունի 2.87 գործակից։

Հիշեցնենք, որ հանդիպումը կկայանա Երեւանի Հանրապետական ստադիոնում։ Մեկնարկը Երեւանի ժամանակով 19։00-ին։ Խաղի մուտքն ազատ է։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում