01:10  ,  17 հուլիսի, 2012

Հավաքականը ոչ ոքի խաղաց «Շիրակ-2»-ի հետ

Ֆուտբոլի Հայաստանի մինչեւ 17 տարեկանների հավաքականը ոչ ոքի՝ 1:1 հաշվով է ավարտել առաջին ստուգողական հանդիպումը «Շիրակ-2» թիմի հետ: Հանդիպումը տեղի է ունեցել Հանքավանում, որտեղ Հայաստանի պատանեկան թիմը անցկացնում է հավաք: Հայաստանի մինչեւ 17 տարեկանների հավաքականի կազմում միակ գոլի հեղինակ դարձավ Նարեկ Ասլանյանը, հաղորդում է ՀՖՖ կայքը:

Հուլիսի 20-ին, ժամը 12:00-ին, Հայաստանի մինչեւ 17 տարեկանների ազգային հավաքականը կանցկացնի ստուգողական հանդիպում Հայաստանի մինչեւ 19 տարեկանների հավաքականի հետ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում