12:37  ,  16 հուլիսի, 2012

«Մանչեսթեր Յունայթեդը» կգնի Անգլիայի մինչեւ 16 տարեկանների թիմի 12-ամյա խաղացողին

«Մանչեսթեր Յունայթեդը» մտադիր է պայմանագիր կնքել «Բիրմինհեմի» ակադեմիայի 13-ամյա կիսապաշտպան Ֆոդեյ Նաբայի հետ։ Հնարավոր գործարքի մանրամասները չեն հրապարակվում։ Սակայն «Յունայթեդի» ղեկավարությունը վճռական է տրամադրված երիտասարդ տաղանդին գնելու հարցում։ Ֆուտբոլիստը օգոստոսին կդառնա 14 տարեկան։

Սյերա Լեոնեում ծնված Նաբայը արդեն 12 տարեկանում հրավեր է ստացել մինչեւ 16 տարեկանների Անգլիայի հավաքական, գրում է Daily Mail-ը։

Ֆուտբոլիստին ձեռք բերելու մրցավազքին մասնակցում են նաեւ «Չելսին», «Լիվերպուլը», «Արսենալը» եւ «Աստոն Վիլան»։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով