20:56  ,  15 հուլիսի, 2012

ԱՄՆ-ի հավաքականի խաղացողը տեղափոխվեց «Ռոմա»

Ֆուտբոլի ԱՄՆ-ի ազգային հավաքականի կիսապաշտպան Մայքլ Բրեդլին պաշտոնապես դարձել է իտալական «Ռոմայի» խաղացող, հաղորդում է ակումբի պաշտոնական կայքը:

Հուլիսի 15-ին 24-ամյա ֆուտբոլիստը չորս տարվա պայմանագիր է կնքել «Ռոմայի» հետ: Ամերիկացու տեղափոխության համար իտալական «Կյեւոն» կստանա 3.75 միլիոն եվրո: Բացի այդ, «Կյեւոն» 500 հազար եվրոյով ձեռք է բերել «Ռոմայի» 21-ամյա կիսապաշտպան Ադրիան Ստոյանի տրանսֆերային իրավունքի 50 տոկոսը:

Իտալիայի ավարտված առաջնությունում Մայքլ Բրեդլին «Կեւիոյի» կազմում անցկացրել է 31 հաննդիպում եւ դարձել է մեկ գոլի հեղինակ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս