22:50  ,  14 հուլիսի, 2012

Յուրա Մովսիսյանը գնդակ չխփեց

Ակումբային թիմերը նախապատրաստվում են նոր մրցաշրջանին: Հայաստանի ազգային հավաքականի ռմբարկու Յուրա Մովսիսյանը «Կրասնոդարի» կազմում խաղացել է հունական «Պանատինաիկոսի» հետ: Ստուգողական խաղում ռուսաստանյան թիմը հաղթել է 2:1 հաշվով: Մովսիսյանը խաղացել է 90 րոպե:

Գերմանիայի չեմպիոն Դորտմունդի «Բորուսիան» անսպասելի պարտություն է կրել բելգիական «Բրյուգեից»:

Ֆրանսիական ՊՍԺ-ն ոչ ոքի` 2:2 հաշվով է ավարտել հանդիպումը Մոսկվայի բանակայինների հետ:

«Կրասնոդար» (Կրասնոդար) - «Պանատինաիկոս» (Հունաստան)` 2:1 (2:0)

«Կրասնոդար». Ռեւիշվիլի - Սմոլնիկով, Ամիսուլաշվիլի, Մարտինովիչ, Անջելկովիչ, Դրինչիչ, Մարսիո, Կիսլյակ (Կոման, 69), Իգնատեւ, Ժոազինյո, Մովսիսյան.

«Բրյուգե» (Բելգիա) - «Բորուսիա» (Դորտմունդ, Գերմանիա)` 3:1

ՊՍԺ (Ֆրանսիա) - ԲԿՄԱ (Մոսկվա)` 2:2 (0:0)

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով