21:12  ,  14 հուլիսի, 2012

«Բավարիան» պետք է գնի Խեդիրային «Ռեալից»

Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Սամի Խեդիրան զգալիորեն կուժեղացներ Մյունխենի «Բավարիայի» խաղը, հայտարարել է գերմանական ֆուտբոլի լեգենդ Ֆրանց Բեկենբաուերը։

«Խեդիրան հենց այն ֆուտբոլիստն է, որը չի հերիքում «Բավարիային»։ Խեդիրան համաշխարհային մակարդակի խաղացող է, եւ դա նա ապացուցեց Եվրո-2012-ի ժամանակ։

«Ռեալում» նա իսկական առաջատար է դարձել։ Այսօր քիչ են այդպիսի ֆուտբոլիստները։
«Բավարիան» ունի բարձրակարգ ֆուտբոլիստներ, սակայն երբեմն նրանք ցուցադրում են իրենց հնարավորությունների 70-80 տոկոսը։ Դա քիչ է։

Խեդիրան ունի աննկուն բնավորություն։ Նա պատրաստ է խաղալ հանուն թիմի», – Բեկենբաուերի խոսքը մեջբերում է TZ-ն։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով