20:55  ,  14 հուլիսի, 2012

Մասկերանո. Արգենտինան պետք է չընդօրինակի «Բարսելոնայի» խաղը

Արգենտինայի հավաքականը ժամանակ չունի «Բարսելոնայի» խաղն ընդօրինակելու համար, ասել է կատալոնական ակումբի եւ Արգենտինայի հավաքականի պաշտպան Մասկերանոն, փոխանցում է Goal.com-ը։

«Արգենտինայի թիմը պետք է չընդօրինակի «Բարսելոնայի» խաղը։ Դրա համար ժամանակ չկա։ «Բարսելոնան» իր խաղաոճը մշակել է երկար տարիների ընթացքում։
Ինչ վերաբերում է ինձ, ապա կցանկանայի շարունակել խաղալ պաշտպանությունում, քանի որ ինձ լավ եմ զգում այդ դիրքում։

Բոլոր մարզիչներից առավել իմ կարիերայի վրա ազդել է Խոսեպ Գվարդիոլան։ Նա ընդհանրություններ ունի Մարսելո Բյելսայի հետ, որն արժանի է գլխավորել կատալոնական թիմը»,- ասել է Մասկերանոն։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով