13:06  ,  22 փետրվարի, 2017

Բելառուսի բաց առաջնություն. «Արարատը» հավասարեցրել է շարքի հաշիվը

«Արարատի» եւ «Գոմել-2»-ի միջեւ տափօղակով հոկեյի Բելառուսի բաց առաջնության քառորդ եզրափակիչի դիմակայության հաղթողը կորոշվի 5-րդ խաղում: Չորրորդ խաղում հայկական ակումբը բուլիտներով 3:2 հաշվով հաղթել է եւ հավասարեցրել շարքի հաշիվը՝ 2:2:

Այս զույգի հաղթողը հայտնի կդառնա փետրվարի 23-ին կայանալիք խաղում: Փլեյ-օֆֆում հաջորդ փուլ է դուրս գալիս 3 հաղթանակ տարած թիմը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում