12:50  ,  14 հուլիսի, 2012

«Կրասնոդարը» ձեռք բերեց «Սամպդորիայի» եւ «Մոնակոյի» նախկին խաղացողին

Ֆուտբոլի Հունգարիայի ազգային հավաքականի կիսապաշտպան Վլադիմիր Կորմանը ֆրանսիական «Մոնակոյից» տեղափոխվել է ռուսական «Կրասնոդար»:

Հուլիսի 14-ին 23-ամյա ֆուտբոլիստը երեք տարվա պայմանագիր է կնքել «Կրասնոդարի» հետ, հաղորդում է ակումբի պաշտոնական կայքը:
Նրա ծառայություններով հետաքրքրվում էր նաեւ անգլիական «Էվերտոնը»:

Նախորդ մրցաշրջանում Կորմանը «Մոնակոյի» կազմում անցկացրել է 17 հանդիպում, սակայն արդյունավետությամբ աչքի չի ընկել: Նախկինում հանդես է եկել նաեւ հունգարական «Հալադաշ», իտալական «Սամպդորիա», «Ավելինո» եւ «Բարի» ակումբներում: Հունգարիայի ազգային հավաքականի կազմում անցկացրել է 20 հանդիպում, խփել է հինգ գնդակ: 

Transfermarkt.de կայքում Կորմանի տրանսֆերային արժեքը գնահատվում է 1.5 միլիոն եվրո:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով