23:14  ,  13 հուլիսի, 2012

Անդրեյ Խաչատրյանի գոլը մեկ միավոր պարգեւեց «Շախտյորին»

Ֆուտբոլի Բելառուսի առաջնության 19-րդ տուրում Սոլիգորսկի «Շախտյորը» մրցակցի խաղադաշտում ոչ ոքի խաղաց Գրոդնոյի «Նեմանի» հետ՝ 1:1:

«Շախտյորի» կիսապաշտպան Անդրեյ Խաչատրյանը մասնակցեց ամբողջ հանդիպմանը: Խաղի 21-րդ րոպեին Հայաստանի ազգային հավաքականի թեկնածուն առաջ մղեց «Շախտյորին», սակայն 81-րդ րոպեին Իգոր Կրիվոբոկը խփեց «Նեմանի» պատասխան գնդակը՝ ձեւակերպելով հանդիպման վերջնական հաշիվը՝ 1:1:

Մրցաշարային աղյուսակը գլխավորող Բորիսովի ԲԱՏԷ-ն սեփական խաղադաշտում չկարողացավ հաղթել «Տորպեդո Բելազին»՝ 0:0: Հայասատանի հավաքականի կիսապաշտպան Զավեն Բադոյանը ԲԱՏԷ-ի պահեստայինների թվում էր, սակայն չմասնակցեց հանդիպմանը:

ԲԱՏԷ-ն 38 միավորով առաջին տեղում է, իսկ «Շախտյորը» 35 միավորով երկրորդն է: Սոլիգորսկի թիմը մեկ հանդիպում պակաս է անցկացրել:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով