22:39  ,  13 հուլիսի, 2012

Անգլիայի ֆուտբոլային ասոցիացիան կարող է պատժել Թերիին

Անգլիայի ֆուտբոլային ասոցիացիան (FA) կարող է պատժել Լոնդոնի «Չելսիի» եւ Անգլիայի ազգային հավաքականի պաշտպան Ջոն Թերիին, ով հուլիսի 13-ին արդարացվել էր Լոնդոնի Վեստմինստերի դատարանի կողմից:

Անգլիացին մեղադրվում էր «Քուինզ Պարկ Ռեյնջերսի» պաշտպան Անտոն Ֆերդինանդի հասցեին ռասիստական արտահայտություններ անելու մեջ:

Mirror-ը հայտնում է, որ FA-ն բոլոր փաստերը վերանայելուց հետո վերջնական որոշում կկայացնի Թերիի հարցով:

Հիշեցնենք, որ նախորդ մրցաշրջանում «Լիվերպուլի» հարձակվող Լուիս Սուարեսը որակազրկվեց ութ խաղ «Մանչեսթեր Յունայթեդի» պաշտպան Պատրիս Էվրայի հասցեին ռասիստական արտահայտություններ անելու համար: Սակայն այդ միջադեպը չհայտնվեց քաղաքացիական դատարանում: 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով