21:36  ,  13 հուլիսի, 2012

Եվրոպայի լիգայի երրորդ փուլի վիճակահանությունը կկայանա հուլիսի 20-ին

Ֆուտբոլի Չեմպիոնների լիգայի եւ Եվրոպայի լիգայի որակավորման երրորդ փուլի վիճակահանությունը կկայանա հուլիսի 20-ին Շվեյցարիայի Նյոն քաղաքում, հաղորդում է ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքը:

Ավանդույթի համաձայն՝ նախ տեղի կունենա Չեմպիոնների լիգայի վիճակահանությունը, իսկ հետո հայտնի կդառնան Եվրոպայի լիգայի զույգերը:

Հիշեցնենք, որ հայկական ակումբներից Եվրոպայի լիգայի որակավորման երկրորդ փուլի ուղեգիր են ձեռք բերել Կապանի «Գանձասարն» ու Գյումրիի «Շիրակը»: Կապանցիներն ուժերը կչափեն շվեյցարական «Սերվետի» հետ, իսկ գյումրեցիների մրցակիցը կլինի իսրայելական «Բնեյ Յեհուդա» ակումբը:

Չեմպիոնների լիգայում Հայաստանը ներկայացնող Երեւանի «Ուլիսը» որակավորման երկրորդ փուլում կհանդիպի Մոլդովայի 11-ակի չեմպիոն Տիրասպոլի «Շերիֆի» հետ:  

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով