21:08  ,  13 հուլիսի, 2012

Չինական ակումբը Մարադոնային առաջարկել է եռամսյա պայմանագիր՝ մեկ միլիոն դոլար աշխատավարձով

Դուբայի «Ալ Վասլ» ակումբի նախկին գլխավոր մարզիչ Դիեգո Մարադոնան առաջարկ է ստացել գլխավորել Չինաստանի երկրորդ դիվիզիոնի առաջնությունում հանդես եկող «Շենժեն» ակումբը:

Չինական ակումբը 51-այմա արգենտինացուն առաջարկել է երեք ամսվա պայմանագիր՝ մեկ միլիոն դոլար աշխատավարձով: Այդ մասին Twitter-ի իր էջում գրել է արգենտինացի հայտնի լրագրող Դանիել Կոլասիմոնեն, հաղորդում է sports.ru-ն:

Հիշեցնենք, որ լեգենդար արգենտինացին օրեր առաջ է պաշտոնանկ արվել «Ալ Վասլի» գլխավոր մարզիչի պաշտոնից: Մարադոնան հեռացվել է թիմի անհաջող մրցելույթների պատճառով:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով