10:44  ,  13 հուլիսի, 2012

Եվրոպայի լիգա. «Մետալուրգը» կխաղա Չեռնոգորիայի գավաթակրի հետ

Ֆուտբոլի Եվրոպայի լիգայի որակավորման երկրորդ փուլում Դոնեցկի «Մետալուրգի» մրցակիցը կլինի Չեռնոգորիայի (Մոնտենեգրո) գավաթակիր «Չելեկ» ակումբը:

Որակավորման առաջին փուլում Նիկշիչ քաղաքի թիմը հաղթահարել է բոսնիական «Բորաց Բենյա Լուկայի» արգելքը (1:1, 2:2):

Առաջին հանդիպումը կկայանա հուլիսի 19-ին Դոնեցկում, իսկ պատասխան խաղը՝ հուլիսի 26-ին «Չելեկի» խաղադաշտում:

Հիշեցնենք, որ «Մետալուրգի» կազմում են հանդես գալիս Հայաստանի ազգային հավաքականի խաղացողներ Կառլեն Մկրտչյանը, Գեւորգ Ղազարյանը եւ Արտակ Եդիգարյանը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով