10:31  ,  13 հուլիսի, 2012

Դեկուն կերկրարաձգի պայմանագիրը «Ֆլումինենսեի» հետ

Ֆուտբոլի Պորտուգալիայի ազգային հավաքականի եւ կատալոնական «Բարսելոնայի» նախկին կիսապաշտպան Դեկուն առաջիկայում կերկարաձգի պայմանագիրը բրազիլական «Ֆլումինենսեի» հետ, հայտնում է France Football-ը:

Նոր համաձայնագիրը նախատեսված կլինի մինչեւ 2013 թվականի ամառը:

Դեկուի ծառայություններով հետաքրքրվում էին մի շարք եվրոպական ակումբների, իսկ իտալական «Ֆիորենտինան» երկու տարվա պայմանագիր էր առաջարկել 34-ամյա կիսապաշտպանին, սակայն նա որոշեց մնալ «Ֆլումինենսեում»:

Դեկուն 2010 թվականին Լոնդոնի «Չելսիից» է տեղափոխվել «Ֆլումինենսե»: 2003-2010թթ. Պորտուգալիայի ազգային հավաքականի կազմում անցկացրել է 75 հանդիպում, խփել է հինգ գոլ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով