09:38  ,  13 հուլիսի, 2012

Ադվոկատը Եվրո-2012-ի հաշվետվությունը կուղարկի փոստով

Ես հասկանում եմ, որ Ռուսաստանում ցանկանում են հաշվետվություն ստանալ Եվրո-2012-ի վերաբերյալ, հայտարարել է ֆուտբոլի Ռուսաստանի ազգային հավաքականի նախկին գլխավոր մարզիչ Դիկ Ադվոկատը, ով օրեր առաջ գլխավորել է հոլանդական ՊՍՎ-ն:

«Հասկանում եմ, որ Ռուսաստանի ֆուտբոլային միությունը ցանկանում է հաշվետվություն ստանալ Եվրո-2012-ից: Դրա համար պետք է նախազգուշացնել գոնե մեկ շաբաթ անց: Ես միայն երեքշաբթի օրն եմ ստացել էլեկտրոնային նամակ, որում ասվում էր, որ ինձ չորեքշաբթի օրը սպասում են Ռուսաստանում: Ոչ մի խնդիր չկա: Եթե Ռուսաստանում ցանկանում են ստանալ Եվրո-2012-ում թիմի մրցելույթների հաշվետվությունը, ես այն կուղարկեմ էլեկտրոնային փոստով»,- Ադվոկատի խոսքը փոխանցում է «Советский спорт»-ը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով