09:17  ,  13 հուլիսի, 2012

Գվարդիոլան, Կասիլյասն ու Ալոնսոն՝ ամուսնական անհավատարմության գլխավոր թեկնածուներ

Իսպանական Marca թերթը հարցում է անցկացրել՝ պարզելու, թե սպորտային աշխարհի ներկայացուցիչներից ովքեր կարող են դավաճանել իրենց կանանց:

Հարցմանը մասնակցել է 3600 ընթերցող:

Առաջին տեղում է հայտնվել կատալոնական «Բարսելոնայի» նախկին գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան: Նրա օգտին քվեարկել են այցելուների 37.9 տոկոսը: Երկրորդ տեղը զբաղեցրել է Մարդիդի «Ռեալի» կիսապաշտպան Խաբի Ալոնսոն (26,4 տոկոս), եռյակը եզրափակել է Արքայական ակումբի դարպասապահ Իկեր Կասիլյասը (24,3 տոկոս):  

Աշխարհի երրորդ ռակետ, իսպանացի Ռաֆայել Նադալն արժանացել է ձայների 16,1 տոկոսին եւ զբաղեցրել է չորրոդ տեղը: Նույնքան ձայն է հավաքել նաեւ անգլիական «Լիվերպուլի» դարպասապահ Պեպե Ռեյնան: Տասնյակում տեղ են գտել նաեւ Սերխիո Ռամոսը (14,9 տոկոս) Դեւիդ Բեքհեմը (14,6 տոկոս), Խերարդ Պիկեն (13,8 տոկոս) Կրիշտիանու Ռոնալդուն (12,6 տոկոս) եւ սերֆինգի աշխարհի փոխչեմպիոն Կելի Սլեյթերը (11,5 տոկոս):

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով