23:55  ,  12 հուլիսի, 2012

Ութ մարդ է սպանվել «Պալմեյրասի» հաղթանակից հետո

Բրազիլիայի գավաթի խաղարկության եզրափակիչում «Պալմեյրասի» հաղթանակից հետո Բրազիլիայի Սան Պաուլու քաղաքի արվարձաններում սպանվել է 8 մարդ: Սպանվածները թիմի երկրպագուներ են, որոնք տոնել են հաղթանակը: Մարդասպանները զոհերի վրա կրակել են հրավառութան ժամանակ, կրակոցների ձայնը խլացվելու նպատակով, գրում է gazeta.ru-ն:

Վիրավորվել է 10 մարդ, որոնցից ութը մահացել է: Ոստիկանությունը հայտնել է, որ զոհվածների մոտ «Պալմեյրասը» խորհրդանշող ոչինչ չի եղել:

Օզասկո արվարձանում հանցագործների զոհ է դառնում ամսական միջինը 11 մարդ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով