21:36  ,  12 հուլիսի, 2012

Զեպ Բլատեր. Ես չեմ կարող զրկել Ավելանժին պատվավոր նախագահի պաշտոնից

96-ամյա Ժոաո Ավելանժին ՖԻՖԱ-ի պատվավոր նախագահի պաշտոնից զրկելու իրավունք ես չունեմ, հայտարարել է ՖԻՖԱ-ի նախագահ Զեպ Բլատերը, փոխանցում է Goal.com-ը։

Հիշեցնենք, որ ՖԻՖԱ-ի նախկին նախագահ Ժոաո Ավելանժն ու Բրազիլիայի ֆուտբոլային կոնֆեդերացիայի նախկին նախագահ եւ ՖԻՖԱ-ի գործկոմի նախկին անդամ Ռիկարդո Տեյշերան ժամանակին մի քանի միլիոն ֆունտ ստերլինգի կաշառք են ստացել աշխարհի առաջնության հեռուստահեռարձակումների իրավունք ստացած ISMM/ISL մարկետինգային ընկերությունից։ Ավելանժը ստացել է 8,37 միլիոն ֆունտ ստերլինգ, Տեյշերան՝ 1 միլիոն ֆունտ ստերլինգ։

«Ես չէի կարող իմանալ այդ հանցագործության մասին։ Չի կարելի է համեմատել անցյալն ու ներկան։ Նախկինում այդպիսի երեւույթներն անօրինական չէին։ Ես չեմ կարող Ավելանժին պատասխանատվության ենթարկել։ Նրան պատվավոր նախագահ է նշանակել ՖԻՖԱ-ի Կոնգրեսը, եւ միայն Կոնգրեսը կարող է որոշում ընդունել այդ հարցով»,- հայտարարել է Զեպ Բլատերը, որն արդեն 17 տարի ղեկավարում է ՖԻՖԱ-ն։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով