16:40  ,  12 հուլիսի, 2012

Կապելոն բանակցություններ է վարել Ռուսաստանի ֆուտբոլային միության հետ

Մոսկվայում գտնվող ֆուտբոլի Անգլիայի ազգային հավաքականի նախկին գլխավոր մարզիչ Ֆաբիո Կապելոն հուլիսի 12-ին բանակցություններ է վարել Ռուսաստանի ֆուտբոլային միության (ՌՖՄ) հետ: Այդ մասին հայտարարել է Ռուսաստանի սպորտի նախարար Վիտալի Մուտկոն:

«Այսօր Կապելոն եղել է Ռուսաստանի ֆուտբոլային միությունում եւ բանակցություններ է վարել կազմակերպության ղեկավարների հետ: Հիմա հերթը հաջորդ թեկնածուինն է: Կարծում եմ՝ առաջիկա երկու շաբաթվա ընթացքում ՌՖՄ-ի ներկայացուցիչները կզրուցեն բոլոր թեկնածուների հետ»,- Մուտկոյի խոսքը փոխանցում է «Р-Спорт»-ը:

Հիշեցնենք, որ Ռուսաստանի հավաքականի գլխավոր մարզիչի թափուր պաշտոնի հավակնորդների թվում են նաեւ՝ Ռաֆայել Բենիտեսը, Անատոլի Բիշովեցը, Մարսելո Բյելսան, Վալերի Գազաեւը, Խոսեպ Գվարդիոլան, Անդրեյ Կոբելեւը, Յուրի Կրասնոժանը, Մարչելո Լիպին, Վալերի Նեպոմնյաշչին, Նիկոլայ Պիսարեւը, Հարի Ռեդնապը եւ Յուրի Սյոմինը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով