15:33  ,  12 հուլիսի, 2012

ԲԿՄԱ-ն ցանկանում է ձեռք բերել «Անդերլեխտի» առաջատարին

Բելգիական «Անդերլեխտի» արգենտինացի հարձակվող Մատիաս Սուարեսը դարձել է Մոսկվայի ԲԿՄԱ-ի գլխավոր տրանսֆերային նպատակը:

Մոսկովյան ակումբի ղեկավարությունն արդեն պաշտոնական առաջարկ է արել «Անդերլետին»: 24-ամյա հարձակվողի տրանսֆերային արժեքը գնահատվում է 10 միլիոն եվրո: Սուարեսի պայմանագիրն «Անդերլեխտի» հետ նախատեսված է մինչեւ 2015 թվականը: Նրա ծառայություններով հետաքրքրված է նաեւ թուրքական «Գալաթասարայը», հաղորդում է bobsoccer.ru-ն:

2011/2012թթ. մրցաշրջանում Սուարեսն «Անդերլեխտի» կազմում անցկացրել է 45 հանդիպում՝ խփելով 19 գոլ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով