12:55  ,  12 հուլիսի, 2012

«Ռեալը» բարձրացրել է Մոդրիդի համար առաջարկվող գումարը

Մադրիդի «Ռեալը» շարունակում է հետաքրքրվել Լոնդոնի «Տոտենհեմի» եւ Խորվաթիայի ազգային հավաքականի կիսապաշտպան Լուկա Մոդրիչի ծառայություններով:

The Telegraph-ը գրում է, որ 26-ամյա կիսապաշտպանին ձեռք բերելու համար Արքայական ակումբն արդեն առաջարկել է 40 միլիոն ֆունտ ստերլինգ:

Ավելի վաղ «Ռեալը» հայտարարել էր, որ Մոդրիչի տրանսֆերն իրականցնելու համար պատրաստ է վճարել 35 միլիոն եվրո, ինչպես նաեւ «Տոտենհեմին» տրամադրել պորտուգալացի պաշտպան Ռիկարդո Կարվալյոյի տրանսֆերային իրավունքը:

Եթե Մոդրիչը տեղափոխվի «Ռեալ», «Տոտենհեմը» 30 միլիոն ֆունտով ձեռք կբերի Պորտուգալիայի հավաքականի եւ «Պորտուի» կիսապաշտպան Ժոաու Մոուտինյոյին:

Անգլիայի ավարտված առաջնությունում Մոդրիչը մասնակցել է 36 հանդիպման եւ դարձել է չորս գոլի հեղինակ: Նա 2008 թվականին Զագրեբի «Դինամոյից» է տեղափոխվել «Տոտենհեմ»:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով