12:37  ,  12 հուլիսի, 2012

Գուտին որոշեց հեռանալ ֆուտբոլից

Մադրիդի «Ռեալի» եւ Իսպանիայի ազգային հավաքականի նախկին կիսապաշտպան Խոսե Մարիա Գուտին հայտարարել է կարիերան ավարտելու մասին, հաղորդում է AS.com-ը:

35-ամյա իսպանացին 1995-2010թթ. հանդես է եկել Արքայական ակումբում, որի կազմում հինգ անգամ դարձել է Իսպանիայի չեմպիոն, չորս անգամ՝ Իսպանիայի սուպերգավաթակիր եւ երեք անգամ հաղթել է Չեմպիոնների լիգայում: 2010-2011թթ. խաղացել է թուրքական «Բեշիկթաշում»:

Իսպանիայի ազգային հավաքականի կազմում անցկարցել է 14 հանդիպում եւ դարձել է երեք գոլի հեղինակ:

Վերջին շրջանում Գուտին փորձաշրջան էր անցնում Անգլիայի Պրեմյեր լիգա վերադարձած «Վեսթ Հեմում», սակայն այդպես էլ չկարողացավ փոխհամաձայնության գալ լոնդոնյան ակումբի հետ:   

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով