10:14  ,  12 հուլիսի, 2012

Մարադոնա. Հուսով եմ՝ կվերադառնամ «Ալ Վասլ»

Ես ցանկացել եւ ցանկանում եմ մնալ «Ալ Վասլում», հայտարարել է Դուբայի «Ալ Վասլ» ակումբի նախկին գլխավոր մարզիչ Դիեգո Մարադոնան:

«Ցավում եմ, որ ակումբի ղեկավարությունը նման որոշում կայացրեց առանց ինձ զգուշացնելու: Ակումբը հրապարակեց իր որոշումը, սակայն ես ցանկացել եւ ցանկանում եմ մնալ «Ալ Վասլում»: Կզրուցեմ իմ փաստաբանների հետ, իսկ հետո կփորձեմ ընդհանուր հայտարարի գալ ակումբի ղեկավարների հետ: Հուսով եմ՝ կվերադառնամ «Ալ Վասլ»,- Մարադոնայի խոսքը փոխանցում է L’Equipe-ը:

Հիշեցնենք, որ լեգենդար արգենտինացին հեռացվել էր թիմի անհաջող մրցելույթների պատճառով: Նախորդ մրցաշրջանում «Ալ Վասլը» չկարողացավ տիտղոս նվաճել՝ զբաղեցնելով 8-րդ տեղը (առաջնությանը մասնակցում են 12 թիմեր):

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով