23:14  ,  11 հուլիսի, 2012

Ալեն Բոգոսյանը լքեց Ֆրանսիայի հավաքականը

Ֆուտբոլի Ֆրանսիայի հավաքականի նախկին գլխավոր մարզիչ Լորան Բլանի օգնական Ալեն Բոգոսյանը եւս լքել է ազգային թիմի մարզչական շտաբը։

Ֆրանսիայի հավաքականի կազմում 1998թ. աշխարհի չեմպիոնը բազմիցս հայտարարել էր, որ կհրաժարվի համագործակցել ազգային հավաքականի հետ, եթե թիմից հեռանա Լորան Բլանը։

Բոգոսյանն աշխատել է նաեւ Ռայմոն Դոմենեկի մարզչական շտաբում։

Բոգոսյանի հետ Ֆրանսիայի հավաքականից հեռացել են նաեւ ֆիզիկական պատրաստականության մարզիչ Ֆիլիպ Լամբերը եւ թիմի գլխավոր բժիշկ Ֆաբրիս Բրիանը, հաղորդում է France Football-ը։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով