19:29  ,  11 հուլիսի, 2012

«Յուվենտուսի» սկանդալային համազգեստը

Իտալիայում սկանդալ է հասունանում երկրի չեմպիոն Թուրինի «Յուվենտուսի» նոր համազգեստի կապակցությամբ։ Հուլիսի 11-ին ներկայացրած նոր մարզաշապիկի վրա բացակայում են յուրաքանչյուր 10-րդ չեմպիոնական տիտղոսը խորհրդանշող աստղերը։

«Մենք ենթադրում ենք, որ ունենք 30 չեմպիոնական տիտղոս։ Սակայն Իտալիայի ֆուտբոլի ֆեդերացիան պնդում է 28-ի վրա։ Մենք համաձայն չենք դրա հետ եւ որոշել ենք ընդհանրապես հեռացնել աստղերը մեր խորհրդանիշի վրայից։ «Յուվենտուսի» բոլոր երկրպագուներն էլ գիտեն, որ մենք ունենք 30 չեմպիոնական տիտղոս եւ երեք աստղ»,- ակումբի նախագահ Անդրեա Անյելիի խոսքն է մեջբերում Football Italia-ն։

Հիշեցնենք, որ անցած մրցաշրջանում «Յուվենտուսը» 30-րդ անգամ նվաճեց Իտալիայի չեմպիոնի տիտղոսը։ Սակայն 2005 եւ 2006 թվականներին ակումբը զրկվել էր տիտղոսներից պայմանավորված հանդիպումների սկանդալի պատճառով։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով