17:30  ,  11 հուլիսի, 2012

«Շալկե-04»-ը բարձրացնում է Հունտելարի աշխատավարձը

Գերմանական «Շալկե-04»-ը մտադիր է ավելի բարձր աշխատավարձով պայմանագիր կնքել հարձակվող Կլաս-Յան Հունտելարի հետ, որը նախորդ մրցաշրջանում 48 գոլի հեղինակ դարձավ:

Մինչեւ շաբաթվա վերջ «Շալկե-04»-ը 28-ամյա հոլանդացուն կառաջարկի նոր եռամյա պայմանագիր` տարեկան 8 միլիոն եվրո աշխատավարձով, հաղորդում է Bild-ը:

Նշենք, որ Հունտելարի պայմանագրի ժամկետը «Շալկե-04»-ի հետ ավարտվում է մեկ տարի հետո, իսկ հարձակվողի հավանական գնորդների թվում նշվում են «Մանչեսթեր Յունայթեդի», «Արսենալի» եւ «Յուվենտուսի» անունները: 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում