16:20  ,  11 հուլիսի, 2012

Գինի՝ Մեսիի անունով

Արգենտինայի գինիների շուկայում շուտով կներկայացվի նոր ապրանքանիշ: Իր անունով ալկոհոլային խմիչքներ կարդադրի ֆուտբոլի Արգենտինայի ազգային հավաքականի եւ կատալոնական «Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսին, տեղեկացնում է Marca-ն:

Այս պահին Արգենտինայի Մենդոզա նահանգում ընթանում է երեք տեսակի գինիների արտադրությունը: Սկզբնական շրջանում վաճառքում կհայտնվեն 2010 եւ 2011թթ. գինիները: Նոր գինիների ապրանքանիշը կունենա «Լեո» անվանումը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով